Նորոգված տանիքով ավերակ հիշեցնող դպրոցը







Նորոգված տանիքով ավերակ հիշեցնող դպրոցը
Ֆեյսբուքում արված հրապարակումը մեծ արձագանք գտավ հանրության մեջ: Գրառման հեղինակը 17-ամյա Լյուդմիլա Շիրվանյանն է։ Նա սովորում է Մեծ Այրումի միջնակարգ դպրոցում։ 2019 թ. Լյուդմիլան անդրադարձավ իր դպրոցի անմխիթար վիճակին:

Լյուդմիլա Շիրվանյան
Մեծ Այրումի միջնակարգ դպրոցի աշակերտ
Լոռու մարզի Մեծ Այրումի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է 110 աշակերտ, մոտ կեսդարյա պատմության մեջ երբեք ամբողջությամբ չի վերանորոգվել։ Կիսաքանդ պատեր, բետոնե հատակ, առանց ապակի պատուհաններ ու մաշված գույք․ այսպիսին է դպրոցն այսօր։

Սոֆյա Այվազյան
Մեծ Այրումի միջնակարգ դպրոցի տնօրեն

Միջազգային տարբեր կառույցների ֆինանսավորմամբ մասնակի վերանորոգված դպրոցում ծայրահեղ տարբեր պայմանների կարելի է ականատես լինել:

Աշակերտի ֆեյսբուքյան հրապարակմանն արձագանքեց Լոռու մարզպետը։ Ամիսներ անց դպրոցին 10 մլն դրամ հատկացվեց՝ տանիքը վերանորոգելու նպատակով։

Անդրեյ Ղուկասյան
ՀՀ Լոռու մարզպետ

Մարզի դպրոցների ֆինանսների վերաբաշխման արդյունքում Լոռու մարզպետարանը մոտ 80 մլն դրամ է հատկացրել՝ 10 դպրոցում նորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։ Այդ գումարով հիմնանորոգվել են Մեծ Այրումի, Դեբեդի, Նեղոցի և Վանաձորի համար 27 դպրոցների տանիքները։ Իսկ Լուսաղբյուրի, Վանաձորի համար 12 և 21, Շամլուղի, Ալավերդու համար 7 և Սպիտակի համար 5 դպրոցներում իրականացվել են պատուհանների փոխարինման աշխատանքներ՝ ջերմամեկուսացում ապահովելու նպատակով։
Եվ չնայած կիսաքանդ ու ավերված վիճակին, Մեծ Այրումի միջնակարգ դպրոցը ներառված չէ Լոռու մարզի՝ 2020 թվականին պետական միջոցներով հիմնանորոգվող դպրոցների ցանկում:

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda