Վերագործարկման արդյունքները սպասեցնել չտվեցին: 1100 աշխատատեղ, տասնյակ միլիոնների ամենամսյա աշխատավարձեր, ինչի արդյունքում բարելավվեց ալավերդցիների սոցիալական վիճակը: Բացվեցին խանութներ, սպասարկման ծառայություններ, որոնք չկային 1990-ականներից ի վեր: Բոլոր ներդրումներն արվում էին Վալերի Մեջլումյանի ռուսաստանյան բիզնեսի հաշվին: Պղնձարտադրությունը բնապահպանական խնդիրներ էր առաջացնում։ Անհրաժեշտ էր կառուցել ժամանակակից գործարան, և Հայաստանում արտադրվող տարեկան 25 000 տոնա պղինձը խտանյութի մեջ հասցնել
80-100 000 տոննայի:
2002 թվականին «Վալլեքս»-ը սկսեց Արցախի Դրմբոնի ստորգետնյա հանքավայրի շահագործման աշխատանքը: Հետպատերազմյան Մարտակերտում ամեն ինչ գրեթե ավերված էր: Ամենուր ականապատված տարածքներ, անբարեկարգ ճանապարհներ, մասնագետների իսպառ բացակայություն: Ալավերդուց Դրմբոն տեղափոխված մասնագետները քնում էին վրաններում: Խնդիր էր խմելու ջուրը, չկային կենցաղային նվազագույն պայմաններ, շոգ էր, ամենուր սողուններ ու մոծակներ: Շուրջ 250 ալավերդցի արցախցիների հետ ուս-ուսի գործնականում միավորեցին Արցախն ու Լոռին՝ դարձնելով ներառական մի յուրահատուկ տնտեսական միավոր, որը շոգեքարշի նման իր ետևից քաշեց սպասարկող ու առևտրի ոլորտի զարգացումը։ Շահառու տարածաշրջանում զարգացման բարեգործական ծրագրեր սկսվեցին, ինչի համար ներդրված գումարները հաճախ գերազանցում էին շահույթները: