Երեք տարբեր երիտասարդ, երեք տարբեր ուղի
Ալավերդիում ապրող երիտասարդները վերջին տարիներին հիմնական աշխատանք գտնելու հեռանկար չունեն։ Այդ պատճառով քաղաքից շատերն են հեռանում։ Ոմանց կարծիքով էլ, անկախ բնակության վայրից, զբաղմունք միշտ կարելի է գտնել։
Ուսանող եռակցողը
16-ամյա Արեն Աբելյանը ապագա եռակցող է։ Նա որոշել է արհեստավոր դառնալ ու սեփական գործը հիմնել: Արենը սովորում է Ալավերդու ուսումնարանում, որտեղ 232 սովորող կա: Արեհստագործական ուսումնարանը 60 տարվա պատմություն ունի: Հետխորհրդային շրջանում այն որոշ ժամանակով դադարել է գործել ու վերաբացվել է 2006 թվականին: Այսօր արդեն Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը միջին մասնագիտական կրթություն է իրականացնում 8 մասնագիտության գծով:
Լուսանկարիչ զբոսավարը
30-ամյա Վահե Աղամյանը լուսանկարիչ է: Մեկ տարի է՝ նաև որպես զբոսավար է աշխատում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց դրանով երբեք չի զբաղվել: Սիրած գործն ու եկամտի հիմնական աղբյուրը լուսանկարչությունն է: Նրա կարծիքով՝ աշխատանք միշտ կարելի է ունենալ և գումար վաստակել, պարզապես ցանկություն է պետք: Վահեն Լոռու մարզի ճանաչմանն ուղղված շատ ծրագրեր ունի, որոնք քայլ առ քայլ իրականացնում է:
Մանկավարժ գործարարը
21-ամյա Սերինե Մամաջանյանն ապագա մանկավարժ է։ Ուսմանը զուգահեռ աշխատում է Վորլդ Վիժն կազմակերպությունում, որպես սոցիալական աշխատող։ Ալավերդիում երիտասարդների ժամանցի և աշխատատեղերի բացակայության պայմաններում ընկերոջ՝ Վազգենի հետ, սրճարան-գրադարան են հիմնել։ Նրանք վստահ են, որ
«Մեր Տեղ»-ը բոլորի սիրելի վայրը կդառնա, իսկ իրենց համար՝ հետաքրքիր աշխատանք։

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Made on
Tilda